«Չելսին» պայմանագիր է կնքել պորտուգալացի Մ21 ֆուտբոլիստի հետ:
Լոնդոնյան ակումբը հայտարարել է 18-ամյա վինգեր Դիեգո Մորեյրայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Նա միացավ «Չելսիին» ազատ գործակալի կարգավիճակով «Բենֆիկայի» հետ պայմանագրի ավարտից հետո:
18-ամյա Մորեյրան Պորտուգալիայի երկրորդ լիգայում անցած մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Չելսին» պայմանագիր է կնքել նաև «Նորվիչի» 18-ամյա խաղացողի հետ:
Լոնդոնյան ակումբն ավարտին է հասցրել վինգեր Ալեքս Մատոսի տրանսֆերը։ Անցած մրցաշրջանում նա խաղացել է «Նորվիչի» մինչև 18 և 21 տարեկանների թիմերում: Մատոսը նոր թիմին ևս միացել է ազատ գործակալի կարգավիճակով:
Անցած մրցաշրջանում Ալեքսը 39 հանդիպում է անցկացրել Պրեմիեր Լիգայում մինչև 18 տարեկանների առաջնությունում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։