Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները կոչ են արել ցուցարարներին դադարեցնել անկարգությունները

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները ցուցարարներին կոչ են արել դադարեցնել անկարգություններն ու բռնությունները երկրում։

«Մենք ականատես եղանք ժողովրդական զայրույթի մի արտահայտության, որի էությունը մենք հասկանում ենք, բայց դրա ձևը չենք կարող արդարացնել։ Դուք ոչնչացնում եք ձեր ունեցվածքը, ձեր թաղամասերը, ձեր քաղաքները, ձեր վայրերը, որտեղ կարող եք ապրել: Մեզանից շատերը գալիս են բանվորական թաղամասերից և կիսում ենք ցավի ու տխրության այս զգացումները:

Բայց այս տառապանքին ավելանում է ինքնաոչնչացման իրական գործընթացին անօգնական դիտելու ցավը: Բռնությունը ոչինչ չի լուծում, հատկապես, երբ այն անխուսափելիորեն շրջվում է այն արտահայտողների, նրանց ընտանիքների, նրանց սիրելիների և հարևանների դեմ»,- մեջբերում է L’Equipe թիմի նամակը։

Ֆրանսիայում մի քանի օր շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները գնդակահարել են 17-ամյա դեռահասին, ով հրաժարվել է կատարել կանգ առնելու հրամանը։