Դեյլի Բլինդը պաշտոնապես լքեց «Բավարիան»

«Բավարիան» հայտարարել է պաշտպան Դեյլի Բլինդի հետ համագործակցության ավարտի մասին։ Այս մասին մյունխենցիները հայտնել են իրենց պաշտոնական կայքում։

33-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը «Բավարիային» է միացել անցած ձմռանը: Թիմի կազմում նա մասնակցել է ընդամենը հինգ հանդիպման և աչքի չի ընկել, արդյունավետ գործողություններով:

Անցած մրցաշրջանի վերջում «Բավարիան» դարձավ Գերմանիայի չեմպիոն՝ 11-րդ անգամ անընդմեջ նվաճելով գավաթը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ Բլինդը բանակցություններ է վարում իսպանական «Ժիրոնայի» հետ: