Մադրիդի «Ատլետիկոյի» պատվավոր երկրպագուների մեծամասնությունը քվեարկել է ակումբի զինանշանի հին տարբերակը վերականգնելու օգտին:
Նախաձեռնված քվեարկությանը մասնակցել է 138 881 երկրպագու, կողմ է քվեարկել է 77 690-ը: Հավելենք, որ զինանշանը փոփոխվել է 2017 թվականին:
Մադրիդյան թիմի տնօրենների խորհուրդը հաստատել է, որ հին տարբերանշանը պաշտոնական կդառնա 2024 թվականի հուլիսի 1-ից, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։