«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հայտնվել է Պրեմիեր Լիգայի երկու գրանդների ուշադրության կենտրոնում: Դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարտինեսը կոնֆլիկտ է ունեցել «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ, ինչի պատճառով արգենտինացին կարող է հեռանալ թիմից։ «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» 30-ամյա դարպասապահին հետևում էին ձմռանից, երբ դարպասապահը Արգենտինայի հետ նվաճեց աշխարհի առաջնությունը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։