Հակիմ Զիեշի տեղափոխությունն «Ալ-Նասր» վտանգված է

«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը կարող է չմիանալ «Ալ-Նասրին» ծնկի հետ կապված խնդիրների պատճառով, որոնք հայտնաբերվել են բուժզննման ժամանակ, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը:

Աղբյուրի համաձայն՝ Զիեշի վերաբերյալ վերջնական որոշումը դեռ կայացված չէ։ Նշվում է, որ այսօր «Ալ-Նասրը» լրացուցիչ թեստեր կանցկացնի գործարքը ավարտելու կամ չեղարկելու համար:

2022/23 մրցաշրջանում Զիեշը մասնակցել է 24 հանդիպման և կատարել 3 գոլային փոխանցում։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: