Պաշտոնական․ Արման Հովհաննիսյանը վերադարձավ «Փյունիկ»

«Փյունիկը» պայմանագիր է կնքել հայ պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ: Ֆուտբոլիստը «Փյունիկ» տեղափոխվել Երևանի «Արարատից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը”

Հովհաննիսյանը սկսել է ֆուտբոլով զբաղվել «Փյունիկի» մարզադպրոցում 9 տարեկանից։ 2009 թվականին Հովհաննիսյանը «Փյունիկի» հետ ստորագրել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, իսկ 2011-ին իր նորամուտն է նշել Հայաստանի Պրեմիեր Լիգայի «Գանձասարի» հետ խաղում: Նա ակումբի կազմում անցկացրել է 107 հանդիպում, իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջնություններում խաղադաշտ է դուրս եկել 220 անգամ:

Արմանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի կրկնակի գավաթակիր և մեկ անգամ Հայաստանի չեմպիոն։ Նա նաև նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը ու տիրացել գավաթին «Արարատ-Արմենիայի» ու «Շիրակի» հետ համապատասխանաբար։

29-ամյա պաշտպանը 12 անգամ էլ կրել է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը։

Արմանը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև ուկրանիական «Զիրկայում», ղազախական «Տոբոլում», իսկ հայկական ակումբներից՝ «Շիրակում», «Ալաշկերտում», «Արարատ-Արմենիայում», «Գանձասարում» և «Արարատում»։