«Բարսելոնան» որոշում է կայացրել Մարսելո Բրոզովիչի տրանսֆերի վերաբերյալ

«Բարսելոնան» առաջարկ չի անի «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները հրաժարվել են գնել կիսապաշտպանին ակումբի ֆինանսական վիճակի հետ կապված խնդիրների պատճառով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Ալ-Նասրը»:

Բրոզովիչը «Ինտերում» հանդես է գալիս 2015 թվականի հունվարից։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։