Էդուար Մենդին շնորհակալություն է հայտնել Աբրամովիչին և Գրանովսկայային

Սենեգալցի դարպասապահ Էդուար Մենդին հրաժեշտի նամակ է գրել «Չելսիից» հեռանալուց հետո։ Հունիսի 28-ին լոնդոնցիները հայտարարեցին 31-ամյա դարպասապահի Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» տեղափոխության մասին։

««Չելսիի» համազգեստով անհավանական երեք տարի էր, որի ընթացքում մենք մեծ հաջողությունների հասանք՝ նվաճելով Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը:

Սրտանց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռոման Աբրամովիչին, Մարինա Գրանովսկայային, Պետր Չեխին, Քրիստոֆին Լոլիշոնին։ Ես երախտապարտ եմ իմ մարզիչներին և ողջ անձնակազմին իմ ունեցած անգնահատելի դասերի և աճի համար:

Ժամանակն է նոր էջ բացելու։ Անկեղծորեն ցանկանում եմ ակումբին հաջողություններ ունենալ նոր սեփականատերերով և բազում տիտղոսներ գալիք տարիներին»,- գրել է Մենդին սոցցանցում:

Մենդին «Չելսիում» է 2020 թվականից։ Թիմի կազմում նա անցկացրել է 105 խաղ, բաց է թողել 86 գոլ։ 2021 թվականին նա ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի լավագույն դարպասապահ։