«Բարսելոնան» տրանսֆերային նոր թիրախ ունի

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է հետևել «Վալյադոլիդի» աջ պաշտպան Իվան Ֆրեսնեդայի խաղին։

Ինսայդեր Սերխի Սոլեի տեղեկություններով՝ եզրային պաշտպանը ակտիվացրել է պայմանագրում առկա հրաժարագինը, որը կազմում է 20 միլիոն եվրո։

Աղբյուրը նշում է, որ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել նրա տրանսֆերը, սակայն հենակետային կիսապաշտպանի տեղափոխությունն այս պահին ավելի առաջնահերթ է:

Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ իսպանացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»։