Խուան Կուադրադոն որոշում է կայացրել իր ապագայի հարցում

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն նոր մրցաշրջանում չի մնա թիմում։

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, ֆուտբոլիստը չի երկարաձգի թուրինյան ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը, որն ավարտվում է ուրբաթ օրը՝ հունիսի 30-ին։

Այսպիսով, 35-ամյա կոլումբիացին թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» նոր պայմանագիր է առաջարկել Կուադրադոյին՝ աշխատավարձի կրճատմամբ։

Նախօրեին լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին թուրքական «Ֆեներբախչեի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվելու մասին։