«Լիվերպուլը» տրանսֆերային նոր թիրախ ունի

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Ռենի» կիսապաշտպան Ժերեմի Դոկուի տրանսֆերը։ Ըստ L’Equipe-ի, Յուրգեն Կլոպը նրան շատ հեռանկարային ֆուտբոլիստ է համարում:

Դոկուն մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն դեռ 2017 թվականին, սակայն տրանսֆերն ի վերջո ձախողվեց։

«Անդերլեխտից» տեղափոխվելուց հետո նա արդեն երեք մրցաշրջան է անցկացրել «Ռենի» կազմում։

Լիգա 1-ի անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը 29 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։