«Վալենսիան» պատրաստ է վաճառել Յունուս Մուսային

«Վալենսիան» կարող է վաճառել թիմի կիսապաշտպան Յունուս Մուսային, հայտնում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի

Աղբյուրի համաձայն՝ «Վալենսիայի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել՝ չնայած այս տարվա հունվարին կիսապաշտպանի համար բոլոր հայտերի մերժմանը, ներառյալ «Չելսիի» բանավոր առաջարկը: Հաղորդվում է, որ իսպանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել կիսապաշտպանին միայն 20 մլն․ եվրոյով։

Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։