Չավին խնդիրներ ունի «Բարսելոնային» հետ նոր պայմանագրի շուրջ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների ընթացքում խնդիրներ է ունեցել, հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետը ցանկանում է, որ աշխատավարձը բարձրացվի ոչ միայն իր, այլև իր օգնականների համար։

Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ինքը պետք է իր աշխատավարձը կիսի իր օգնականների հետ, երբ նրանք սկսեն ավելի շատ վճարել իրեն։ Չավիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

2022/23 մրցաշրջանի վերջում «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն՝ 38 խաղում վաստակելով 88 միավոր։