«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան արձագանքել է իր նկատմամբ ՊՍԺ-ի հետաքրքրության մասին լուրերին։
«Ես երջանիկ եմ «Արսենալում»: Զգում եմ, որ ակումբի տերերն ինձ սիրում ու գնահատում են։ Ես դեռ շատ անելիքներ ունեմ այս թիմի հետ: Գոհ եմ ամեն ինչից և շատ շնորհակալ եմ ակումբից»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Արտետան «Արսենալը» մարզում է 2019 թվականի դեկտեմբերից։ 2022/23 մրցաշրջանում 41-ամյա իսպանացու գլխավորած թիմը Պրեմիեր Լիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը։