Ալեքսիս Մակալիսթեր. «Ցանկանում եմ նվաճել գավաթներ»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիսթերը պատմել է, թե ինչի է ցանկանում հասնել իր նոր թիմում։ Նա նաև խոսել է այն մասին, թե ինչպիսի ֆուտբոլիստներ են պետք գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։

«Կլոպն ինձ ասաց, որ իրեն պետք են ֆուտբոլիստներ, ովքեր հաղթողի մտածելակերպ ունեն և կարող են մինչև վերջ պայքարել: Ես միշտ այդպիսին եմ եղել, իսկ աշխարհի առաջնությունից հետո էլ ավելի ուժեղացա։

Ցանկանում եմ նվաճել գավաթներ։ Սա իմ և ակումբի նպատակն է։ «Լիվերպուլը» Եվրոպայի և աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է։ Նրա պատմությունը նրան դարձնում է այդպիսին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Mirror-ը։

24-ամյա արգենտինացին «Լիվերպուլ» է տեղափոխվել այս ամառ՝ «Բրայթոնից»: Անցած մրցաշրջանում նա Պրեմիեր Լիգայում 35 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։