Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ ով վերջերս հեռացավ ՊՍԺ-ից ճանաչվել է Ֆրանսիայի Լիգա 1-ի 2022/2023 մրցաշրջանի լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Արգենտինացին Ֆրանսիայի ավարտված առաջնությունում մասնակցել էր 32 հանդիպման, խփել 16 գոլ և կատաարել նույնքան գոլային փոխանցում:
Հավելենք, որ Մեսսին վերջերս ազատ գործակալի կարգավիճակում միացավ ամերիկյան «Ինտեր Մայամիին»: