Հարձակողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ինչպես հայտնում են Daily Mail-ի լրագրողները, մանկունիանցիները պատրաստ են վաճառել նրա տրանսֆերը:
«Կարմիր սատանաները» կվաճառեն եզրային հարձակվողի տրանսֆերը, եթե նրա համար առաջարկեն 45 մլն ֆունտ (52,5 մլն եվրո):
23-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերյան թիմում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նա «Յունայթեդ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»։
Ավարտված մրցաշրջանում Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: