ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել թիմի աստղային հարձակվողի տրանսֆերը

Բրազիլացի հարձակվող Նեյմարի ապագան ՊՍԺ-ում մնում է անորոշ: Ինչպես հայտնում է The Athletic-ը, փարիզյան ակումբը մտադիր է երիտասարդացնել թիմը, իսկ 31-ամյա հարավամերիկացին չի մտնւմ թիմի ապագա պլանների մեջ:

Ֆրանսիացիները հույս ունեն, որ Նեյմարի տրանսֆերը կարող է ձեռք բերել Լոնդոնի «Չելսին», որը նախկինում հետաքրքրությունն էր ցուցաբերում բրազիլացու նկատմամբ։

Բացի այդ, բրազիլացին ֆինանսապես շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։

Նեյմարը ՊՍԺ-ի հետ պայմանագիր ունի մինչև 2025 թվականի ամառը: