Բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ֆիրմինոն շահավետ առաջարկ է ստացել արաբական «Ալ-Ահլի» ակումբից: Կողմերի միջև բանակցություններn այժմ ընթացքի մեջ են:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը 2015 թվականի հուլիսից էր խաղում «Լիվերպուլում»: Ֆիրմինոն հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ: