Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն պատմել է, թե ինչ է սովորել «Լիվերպուլում» իր նախկին թիմակից Ռոբերտո Ֆիրմինոյից։
«Միասին մենք անհավանական բաներ արեցինք։ Ես շատ շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար։ Ֆիրմինոն յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նրանից շատ բան եմ սովորել թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Նա ունի գնդակով հեշտությամբ շրջվելու ունակություն, միշտ չէ, որ գնում է դրիբլինգի, փորձում է այլ լուծումներ գտնել։ Նա շատ բան էր փոխում մեր խաղում»,- ասել է Մանեն:
Հիշեցնենք, որ Սադիոն մերսիսայդյան թիմի գույները պաշտպանել է 2016-ից 2022 թվականներին։