Լյուկա Էրնանդեսն իր ապագայի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լյուկա Էրնանդեսը մտադիր է որքան հնարավոր է շուտ հեռանալ Մյունխենի «Բավարիայից», այս մասին հայտնել է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։

Լրագրողի խոսքով՝ ֆրանսիացին չի ցանկանում մնալ գերմանական գրանդում։ Ներկայումս բանակցություններ են ընթանում «Բավարիայի» և ՊՍԺ-ի միջև՝ Էրնանդեսի հնարավոր տրանսֆերի շուրջ: Բունդեսլիգայի չեմպիոնը մտադիր է Լյուկայի տրանսֆերից վաստակել մոտ 50 միլիոն եվրո։

Էրնանդեսը Մյունխենի «Բավարիային» միացել է 2019 թվականի ամռանը: Պաշտպանի և ակումբի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև հաջորդ տարվա կեսերը։