«Չելսին» սահմանել է Ռոմելու Լուկակուի հրաժարագինը

«Չելսին» մտադիր է այս ամառ վաճառել հարձակվող Ռոմելու Լուկակուին, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան: Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները նախատեսում են ֆուտբոլիստի վաճառքից մոտ 40-50 մլն եվրո վաստակել։

Ֆուտբոլիստը հետաքրքրում է իտալական և արաբական ակումբներին։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողն «Ինտերի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: