Անդրեա Բելոտտի. «Պայմանագրի երկարաձգումն ինձ համար տրամաբանական որոշում է»

«Ռոմայի» հարձակվող Անդրեա Բելոտտին խոսել է ակումբի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման մասին.

Կողմերի միջեւ նոր համաձայնագիրը հաշվարկված է մինևւ 2025 թվականի կեսերը։

«Ես զարմանալի էմոցիաներ ունեմ։ Պայմանագրի երկարաձգումն ինձ համար տրամաբանական որոշում է. Ուրախ եմ մնալ «Ռոմայում», – Բելոտտիի խոսքերն է մեջբերում հռոմեացիների մամուլի ծառայությունը։

Անցած մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: