Նիկոլաս Ջեքսոնը կմիանա լոնդոնյան գրանդին

«Չելսին» «Վիլյառեալի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի հետ պայմանագիր կկնքի մինչև 2031 թվականը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նրա խոսքով՝ բուժզննումը տեղի կունենա երկու օրից։ «Կապույտները «Դեղին սուզանավին» կվճարեն մոտ 37 միլիոն եվրո:

2022/23 մրցաշրջանում 22-ամյա Ջեքսոնը «Վիլյառեալի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը սենեգալցու արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։