Մոյսես Կայսեդոն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն մոտ է «Չելսի» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում «Բրայթոնի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։

Նշվում է, որ լոնդոնյան ակումբը արդեն համաձայնության է հասել անձամբ ֆուտբոլիստի հետ։

Սպասվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի համար «Չելսին» կվճարի 80 միլիոն ֆունտ: