«Մանչեսթեր Յունայթեդը» նոր որոշում է կայացրել Դավիդ դե Խեայի ապագայի հետ կապված

Հայտնի են դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» և դարպասապահ Դավիդ դե Խեայի նոր պայմանագրի պայմանները։

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ են մեկ տարով երկարաձգել պայմանագիրը 32-ամյա իսպանացու հետ, բայց միևնույն ժամանակ կիսով չափ կրճատել աշխատավարձերը։

Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 58 խաղում բաց է թողել 61 գոլ՝ 25 անառիկ դարպասը։

Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։