Թոմաս Պարտին հրաժարվել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին հրաժարվել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա գանացին մերժել է սաուդյան ակումբների մի քանի առաջարկներ։ Ֆուտբոլիստը ակնկալում է, որ կշարունակի ելույթները Եվրոպայում, նույնիսկ եթե «Արսենալը» վաճառի իրեն այս ամառ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին հավակնում է «Յուվենտուսը»։

2022/23 մրցաշրջանում Պարտին «Արսենալի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Transfermarkt.com պորտալը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։