Դանիական «Օրհուսի» և Գերմանիայի երիտասարդական հավաքականի պաշտպան Յան-Աուրել Բիսեկը կարիերան կշարունակի «Ինտերում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության և իտալական ակումբը «Օրհուսին» կվճարի 7 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Դանիայի առաջնության 32 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։