Քրիստիան Պուլիշիչը՝ ֆրանսիական ակումբի ուշադրության կենտրոնում

Լոնդոնի «Չելսիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական «Լիոնում»: Անցած մրցաշրջանում ամերիկացին հազվադեպ է խաղադաշտ դուրս եկել, և «Չելսին» լրջորեն մտածում է այս ամառ նրան վաճառելու մասին:

Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ «Լիոնը» երազում է Պուլիշիչի հետ պայմանագիր կնքելու մասին: Ակումբի ամերիկացի սեփականատերերն արդեն կապ են հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ, նա դեռ չի համաձայնել, բայց չի էլ մերժել այս հնարավորությունը։ 

Անցած մրցաշրջանում Քրիստիան Պուլիշիչը դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 25 մլն եվրո։