Կիլիան Մբապպեն շնորհավորել է Լիոնել Մեսսիին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն շնորհավորել է թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Նշենք, որ այսօր արգենտինացի հարձակվողը դարձավ 36 տարեկան։

«Լեգենդ, շնորհավոր ծնունդդ։ Ամենայն բարիք եմ մաղթում ձեզ, ձեր ընտանիքին և ընկերներին: Շնորհակալություն Փարիզում այս երկու տարիների համար: Ես քեզնից շատ բան եմ սովորել որպես ֆուտբոլիստ, գործընկեր, հակառակորդ և մարդ: Ես շնորհակալ եմ»,- գրել է Մբապպեն սոցցանցում։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Լիոնել Մեսսին, հեռանալով ՊՍԺ-ից, խորհուրդ է տվել Կիլիան Մբապպեին տեղափոխվել «Բարսելոնա»։