Մաուրո Իկարդին կարող է տեղափոխվել Իտալիա

«Յուվենտուսը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով:

Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը, բյանկոներիները պատրաստ են փարիզցիներին առաջարկել 9 միլիոն եվրո։ Նշվում է, որ Իկարդիի համար պայքարում են նաև Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և Թուրքիայի ակումբները։

Արգենտինացի հարձակվողը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է թուրքական «Գալաթասարայում»: Իկարդին մասնակցել է 24 հանդիպման, դարձել 22 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։