Մարսելո Բրոզովիչը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, 30-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Նասրը»: Գործակալները ճնշում են գործադրել ֆուտբոլիստի վրա՝ Ռիյադի ակումբ տեղափոխվելու համար: Սաուդյան ակումբը պատրաստ է խորվաթին առաջարկել բարձր աշխատավարձ և բոնուս, իսկ նրա գործակալներին՝ բարձր միջնորդավճարներ։

Հաղորդվում է, որ անձամբ ֆուտբոլիստը, հակված է «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է նրան առանցքային ֆուտբոլիստ դարձնել կիսապաշտպանությունում։

Բրոզովիչը «Ինտերում» հանդես է գալիս 2015 թվականի հունվարից։ 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: