Աշրաֆ Հակիմին կարող է տեղափոխվել Անգլիա

ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը հետաքրքրվել է 24-ամյա մարոկկացուց՝ կապված Քայլ Ուոքերի հավանական հեռանալու հետ։ Բացի այդ, Ժոաու Կանսելուն, ով ձմռանը վարձավճարով տեղափոխվել է «Բավարիա», չի վերադառնա թիմ։

Հակիմին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։