«Չելսիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին պատրաստվում է տեղափոխվել «Ալ-Հիլալ»:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում հաստատել է, որ սենեգալցին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ավարտելու իր տեղափոխությունը նոր թիմ։
Հիշեցնենք, որ «Չելսին» Կուլիբալիի տրանսֆերի համար կստանա մոտ 20 միլիոն եվրո: