Մարկուս Ռեշֆորդը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Հայտնի է դարձել հարձակվողի անունը, ով կարող է փոխարինել Կիլիան Մբապպեին ՊՍԺ-ում:

24-ամյա աստղային հարձակվողը կարող է հեռանալ այս ամառ, եթե չհամաձայնի նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։

Ըստ Sports Zone-ի լրագրողների՝ փարիզցիների գլխավոր նպատակը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն է։

Մարկուսը «կարմիր սատանաների» կազմում հանդես է գալիս 2016 թվականի հունվարից։

Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։