Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է աշխատել «Այաքսի» կիսապաշտպան Էդսոն Ալվարեսի տրանսֆերի վրա։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ ամեն ինչ պատրաստ է ակումբների միջև առարկայական բանակցություններ սկսելու համար։
Ալվարեսը գրեթե համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները.
Ըստ Ռոմանոյի՝ հաջորդ շաբաթ Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնական առաջարկ կանի «Այաքսին» 25-ամյա Ալվարեսի տրանսֆերը գնելու համար։
Նշենք, որ transfermarkt պորտալը Էդսոն Ալվարեսի տրանսֆերը գնահատում է 35 միլիոն եվրո։