«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Ջեյմսը նշել է, որ «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը պետք է տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Խոսեպ Գվարդիոլայի թիմը կիսապաշտպանի համար պայքարում է «Արսենալի» դեմ։
«Փորձեմ լինել շատ կարճ, Ռայսը պետք է տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», այստեղ այլ կարծիք չի կարող լինել»,- Ջեյմսի խոսքերն է մեջբերում Football Daily-ն։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 90 միլիոն եվրո։