«Նյուքասլը» ցանկանում է երկու թոփ տրանսֆեր իրականացնել

«Նյուքասլը» հետաքրքրված է «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսով և «Յուվենտուսի» հարձակվող Ֆրեդերիկո Կիեզայով, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

«Նյուքասլի» ղեկավարությունը հասկանում է, որ Էրնանդեսի տրանսֆերը բարդ է լինելու՝ հաշվի առնելով «Միլանի» պահանջները: Ինչ վերաբերում է Կիեզային, ապա անգլիական ակումբը «Յուվենտուսից» տեղեկություն է խնդրել տրանսֆերի հնարավորության մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նյուքասլը» համաձայնության է եկել «Միլանից» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի տրանսֆերի շուրջ 80 միլիոն եվրոյի դիմաց։