«Գրեմիոյի» նախագահ Ալբերտո Գուերան անդրադարձել է Լուիս Սուարեսի վնասվածքին

«Գրեմիոյի» նախագահ Ալբերտո Գուերան հաստատել է լուրերն այն մասին, որ հարձակվող Լուիս Սուարեսը կարող է շուտով ավարտել կարիերան լուրջ վնասվածքի պատճառով:

«Սուարեսը հասել է իր սահմանագծին: Նա գրեթե ամեն օր ներարկումներ ու հատուկ պրոցեդուրաներ է ստանում, անընդհատ ցավ է զգում: Ուստի կարող է ֆուտբոլիստը որոշել հեռանալ ֆուտբոլից»,- ակումբի նախագահի խոսքերը մեջբերում է Goal-ը։

2022/23 մրցաշրջանում ուրուգվայցին ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։