«Գրեմիոյի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ ժամանակներս կարող է ավարտել կարիերան: Այս մասին հայտնում են բրազիլական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա հարձակվողը ծնկի ցավերից է տառապում և վստահ չէ, որ կկարողանա շարունակել խաղալ։ Առաջիկա օրերին նա կհանդիպի «Գրեմիոյի» ղեկավարության հետ և կքննարկի պայմանագրի խզման հարցը, որը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
Սուարեսը «Գրեմիո» է տեղափոխվել այս տարվա հունվարին։ Դրանից հետո նա բրազիլական ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։