Ջանլուիջի Դոննարուման ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման ցանկանում է հեռանալ փարիզյան ակումբից, հայտնում է Sports Zone-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիս Կամպոսը աջակցում է Դոննարումմայի հեռանալուն, սակայն տրանսֆերը դեռ հաստատված չէ։ Իտալացուն կարող է փոխարինել «Պորտուի» դարպասապահ Դիոգո Կոստան։

24-ամյա դարպասապահը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից: Անցած մրցաշրջանում նա անցկացրել է 48 հանդիպում, որոնցում բաց է թողել 52 գոլ և 14 անգամ անառիկ պահել սեփական դարպասը։