«Կրասնոդարը» ցանկանում է վաճառել Էդուարդ Սպերցյանին 18 միլիոն եվրոյով

«Կրասնոդարի» ֆուտբոլային ակումբը ակնկալում է 18 միլիոն եվրոյով Եվրոպային վաճառել թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հայտնում է SportItalia-ն։

Աղբյուրի համաձայն՝ հայ կիսապաշտպանի ձեռքբերման ֆավորիտը հոլանդական «Այաքսն» է։ Սպերցյանին հետաքրքրում են նաև իտալական «Սասուոլոն», «Ֆիորենտինան» և «Ինտերը», գերմանական Մյոնխենգլադբախի «Բորուսիան» և անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 41 խաղ՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։