Աշխարհի 2010 թվականի առաջնությունն առաջին անգամ անցկացվեց Աֆրիկա մայրցամաքում: Ավելի ստույգ՝ Հարավ-աֆրիկյան Հանրապետությունում:
Քառորդ եզրափակիչ փուլի զույգերից մեկում մրցեցին Ուրուգվայն ու Գանան: Այս խաղը ճանաչվեց Մունդիալ 2010-ի ամենադրամատիկ խաղերից մեկը:
Առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին Սուլեյ Մունտարին աֆրիկացիներին հաշվի մեջ առաջ մղեց: Ընդմիջումից հետո 10 րոպե անց Դիեգո Ֆոռլանը հաշիվը՝ 1-1 դարձրեց: Հանդիպման հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց, իսկ լրացուցիչ ժամանակի 122-րդ րոպեին գանացիները հաղթանակ կորզելու հիանալի հնարավորություն ստացան: Ուրուգվայցիների հարձակվող Լուիս Սուարեսը դարպասային գծի վրայից ձեռքով հեռացրեց գնդակը, ինչի արդյունքում՝ անմիջապես հեռացվեց խաղադաշտից, իսկ աֆրիկացիները, լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին, 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, սակայն Ասամոա Գյանի հարվածից հետո գնդակը հորիզոնական դարպասաձողին դիպավ:
Արդյունքում՝ քառորդ եզրափակիչ փուլի այս զույգի հաղթողը որոշվեց ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ:
ՈՒՐՈՒԳՎԱՅ – ԳԱՆԱ 1-1 (0-1; 1-1), 11 մետրանոց հարվածներով՝ 4-2
0-1 Սուլեյ Մունտարի (45+2)
1-1 Դիեգո Ֆոռլան (55)
120+2՝ Ասամոա Գյան (չիրացված 11 մետրանոց)
Ուրուգվայ – Գանա քառորդ եզրափակիչ փուլի խաղն ամբողջությամբ դիտեք այստեղ.
Ուրուգվայ – Գանա քառորդ եզրափակիչ փուլի խաղն ամբողջությամբ դիտեք այստեղ.