ՈւԵՖԱ-ն հնարավոր է արգելի VAR-ի կիրառումը Չեմպիոնների Լիգայի խաղերում

ՈւԵՖԱ-ն կարող է արգելել VAR-ի կիրառումը Չեմպիոնների Լիգայի խաղերում: Եթե մրցաշարը վերսկսվի, ապա կարող են VAR-ից հրաժարվել, քանի որ վիճահարույց դրվագները դիտելու դեպքում, մրցավարները չեն կարողանա պահպանել սոցիալական հեռավորությունը:

Այս մեթոդները կարող են կիրառվել նաև Եվրոպա Լիգայի խաղերում: Նշված հարցերը կքննարկվեն հինգշաբթի օրը` ՈւԵՖԱ-ի հեռահար վիդեոկոնֆերանսի ժամանակ: