«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբը նախնական բանակցություններ է վարել 26-ամյա մարոկկացու հետ։
Ամրաբատը «Ֆիորենտինայում» հանդես է գալիս 2020 թվականի ամառից, նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։