Սադիո Մանե․ «Կարծում եմ՝ նա կնվաճի «Ոսկե գնդակը»»

Սենեգալի և «Բավարիայի» ազգային հավաքականի հարձակվող Սադիո Մանեն ասել է, որ բրազիլացի Վինիսիուս Ժունիորին համարում է ապագայում «Ոսկե գնդակը» նվաճելու գլխավոր հավակնորդներից մեկը։

«Վինիսիուս Ժունիորն այս պահին աշխարհի լավագույն երեք ֆուտբոլիստներից մեկն է: Կարծում եմ՝ նա կնվաճի «Ոսկե գնդակը», – Մանեի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն։

Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ 2022/23 մրցաշրջանում 22-ամյա բրազիլացին «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ: