«Բավարիայի» կենտրոնական կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը հայտարարել է, որ դժգոհ է մյունխենյան ակումբում ստացած խաղաժամանակից:
21-ամյա ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել անցած ամառ՝ «Այաքսից»:
«Ես սպասում էի, որ ավելի շատ կխաղամ. Մտածեցի, որ ավելի լավ հնարավորություն կունենամ: Ես պարզապես ուզում եմ խաղալ, խաղային պրակտիկան իմ տարիքում ամենակարևորն է։
Հուսով եմ, որ դա տեղի կունենա «Բավարիայում», հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ առաջ շարժվել: Ես ասացի, որ չեմ ուզում ևս մեկ տարի այսպես անցկացնել:
Իհարկե, միշտ չէ, որ կարող ես մեկնարկային կազմում լինել, բայց կարող ես կանոնավոր խաղաժամանակ ստանալ»,- ասել է Գրավենբերխը։