Գերմանական գրանդը շահավետ պայմանագիր է առաջարկել Կայլ Ուոքերին

Հայտնի են դարձել անձնական պայմանագրի մանրամասները, որոնք «Բավարիան» առաջարկել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերին։

Ինչպես հայտնում է Bild-ի լրագրող Թոբի Ալտշեֆլը, մյունխենյան ակումբը 33-ամյա անգլիացուն առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Տարբերակն ակտիվանում է, եթե Ուոքերն իր երկրորդ մրցաշրջանում առնվազն 30 հանդիպում անցկացնի «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում:

«Բավարիան» վստահ է, որ կկարողանա ձեռք բերել Ուոքերի տրանսֆերը, ով 2022/23 մրցաշրջանում ակումբի կազմում 39 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։