Վարձակալությամբ իտալական «Ինտերում» հանդես եկող Ռոբին Գոսենսը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա, հայտնում է ինսայդեր Ռուդի Գալետին։ 28-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ունիոն Բեռլինը»:
Նշվում է, որ կողմերը մոտ են բանակցությունների ավարտին։ Տրանսֆերը կարժենա մոտ 15-20 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Գոսենսի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ատալանտային»:
Անցած մրցաշրջանում Գոսենսն Իտալիայի առաջնությունում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։